Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Բարձրորակ պետականությունը մարդկանց պոտենցիալն օգտագործում է լավագույն ձևով

Բարձրորակ պետականությունը մարդկանց պոտենցիալն  օգտագործում է լավագույն ձևով
14.11.2023 | 08:11

Հասարակությունը ներկայացնող ցանկացած անձ երկրի հզորացման և կյանքի որակի բարձրացման տեսանկյունից ունի որոշակի պոտենցիալ։

Այս իմաստով բարձրորակ պետականությունը կարողանում է իր մարդկանց պոտենցիալը օգտագործել հնարավորինս լավագույն ձևով։

Դրան հակառակ, չկայացած կամ ձախողված պետականությունների համար բնորոշ է նման պոտենցիալի ապիկար ձևով չօգտագործելը։

Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ տիրող գավառամտությունը այդ սկզբունքային բնույթի պոտենցիալն ու դրա հետ կապված հնարավորությունները պարզապես չի էլ նկատում։

Նման գավառական մտածելակերպի համար առաջնայինը եղածից հնարավորինս մեծ պատառ պոկելն ու յուրացնելն է։

Բայց գավառականից ավելի ցածր կա նաև չոբանական մտածելակերպ, որի համար կենտրոնականը բաժակաճառային մակարդակի կենսափիլիսոփայությունն է ու հարսանիքներում պատեհ անպատեհ ձեռքերը տնկած ինքնամոռաց պարելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3133

Մեկնաբանություններ