Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ըստ Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր մարդ, ազգ, եկեղեցի ունեն իրենց պահապան հրեշտակները

Ըստ Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր մարդ, ազգ, եկեղեցի ունեն իրենց պահապան հրեշտակները
12.11.2023 | 21:14

Հրեշտակ բառը նշանակում է Պատգամաբեր: Աստվածաշնչում «Հրեշտակ» բառը գործածված է 500 անգամ: Հրեշտակները մարդկանց պես Բանավոր Էակներ են, սակայն՝ Անմարմին ու Հոգևոր: Հրեշտակները սեռ չունեն, արուի և էգի զանազանություն չկա նրանց մեջ:

Հրեշտակները հիշվում են հատուկ անուններով.

Գաբրիել («Պատկեր Աստծո»),

Միքայել («Հզոր»),

Ռափայել («բժշկություն»),

Անայել («լրումն Աստծո»),

ՈՒրիել («տեսումն»),

Բարաքիել («ինքն աստվածային»),

Ադոնիել, Փանուել, Երեմիել, Սաղաթիել և այլն։

Իբրև Սպասավոր Էակներ Հրեշտակները ցածր են մարդուց, որովհետև մարդը ստեղծված է Աստծո Կերպարանքով և Նմանությամբ, և Երկրորդ՝ ադամորդու Փրկության համար Աստծո Որդին ոչ թե Հրեշտակացավ, այլ՝ մարդացավ։

Ըստ Դիոնիսիոս Արիոպագացու՝ Հրեշտակների դասակարգերը բաժանված են Երեք Քահանայապետությունների, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք խմբեր.

Առաջին Քահանայապետություն.

ա) Բազմաչյա Քերովբեներ,

բ) Սրբասաց և վեցթևյան Սերովբեներ,

գ) Աթոռներ Անեղ Աստվածության:

Երկրորդ Քահանայապետություն.

դ) Անփոփոխելի միշտ Տերություններ,

ե) Անհաղթելի սուրբ Զորություններ,

զ) Գերագույն Իշխանություններ:

Երրորդ Քահանայապետություն.

է) Անմարմին Պետություններ,

ը) Հրեշտակապետեր Բարձրության,

թ) Հրեշտակների Զինվորություններ ։

Ըստ Աստվածաշնչի՝ յուրաքանչյուր մարդ, ազգ, եկեղեցի ունեն իրենց պահապան հրեշտակները։

Կան նաև չար հրեշտակներ, որոնք չարաշահելով իրենց վերապահված ինքնիշխանությունը, ապստամբում են Աստծո դեմ և դառնում չար հրեշտակ կամ սատանա:

Տեր Առնակ Քահանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4656

Մեկնաբանություններ