Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պետական մակարդակով Արցախից բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող և ո՛չ մի ՇՏԱԲ գոյություն չունի

Պետական մակարդակով Արցախից  բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող և ո՛չ մի ՇՏԱԲ գոյություն չունի
26.09.2023 | 16:10

Կա Կոռնիձորում անցակետ, որտեղ գաղթականներին դիմավորողները հարազատներն են, նրանք բոլորն անխտիր և նույնիսկ ոստիկաններն ընդունում և ճանապարհում են առաջին արցախցիներին։

Այս պահին, քաղաքացիների կողմից, հիմնականում Գորիսի համայնքներում է կազմակերպվում մարդկանց տեղափոխումը դեպի Հայաստանի այլ վայրեր։

Տեղում աշխատում են Կարմիր Խաչի կամավորները, բժիշկներ, անհատները տեղավորում են Գորիսի, կամ այլ բնակավայրերում իրենց հյուրանոցներում, ճաշարաններում, տներում, կազմակերպում մարդկանց սնունդը։

Ցավոք, տաք սննդի ապահովման առումով չունեմ տեղեկություն։ Միայն թեթև բրդուճներ, կոնֆետ են բաժանում։

Նկարներ և տեսանյութեր չեմ դնելու։ Օգնողները չեն ցանկանում իրենց արածը սարքել կեղծ հերոսություն։

Յանդեքս, GG տաքսիներն ու այլ վարորդներ ինքնակազմակեպվել են և Գորիսից մարդկանց դեպի Երևան և այլ մարզեր են տեղափոխում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

«Արման Թաթոյան» հիմնադրամի կազմն է նաև գործում այնտեղ, որոնցից մեկն էլ մեր ամբիոնի ասպիրանտ Սոնա Հայրապետյանն է: Անհարկի հերթերի պատճառը խայտառակ սպասարկումն է՝ ընդամենը

3-4 համակարգիչ է տեղադրված: Այս պահին փորձում ենք Ավետիք Չալաբյանի միջոցով էապես բարելավել վիճակը:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ