Չգիտեմ՝ այս հանրահավաքին ո՞վ է մասնակցում, այն օգուտ կտա՞, թե՞ ոչ, ճի՞շտ է, թե՞ սխալ, ժամանակի՞ն է, թե՞ ուշացած: Շատ բան չգիտեմ:
Բայց մի բան հաստատ գիտեմ. վաղուց արդեն եկել է բազմոցից կտրվելու, ֆեյբուքում խելացի ստատուսներ գրելը դադարեցնելու և ինչ-որ բան անելու ժամանակը:
Մի բան հաստատ գիտեմ. ես՝ իմ ընտանիքի, ընկերների, համախոհների հետ, ճիշտ տեղում եմ, և այդ տեղը Ազատության հրապարակն է:
Վահան Հովհաննիսյան