Երբ մենք անհայրենիք, սպառող մեծամասնությանն ասում ենք, որ իրենց ուշքն ու միտքը միայն լավ ապրելն է, թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք չենք ուզում լավ ապրել...
Անգլիացի մի շատ հայտնի գրող կա՝ Ռոալդ Դալ անունով։ Եվրոպացիները խելակորույս կարդում են նրա գործերը՝ պարտադրելով նաև մեզ նման երկրներին։ Հայաստանում էլ վերջին տարիներին, ենթադրաբար՝ կոնկրետ պատվերով, թարգմանում ու մասշտաբային տպում են Դալի ստեղծագործությունները, դպրոցներին էլ նախարարությունը ներքին կարգով պարտադրում է, որ երեխաներին հանձնարարեն։
Արդարության մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ հիմնականում սուբյեկտիվ են: Սակայն ընդհանուր բաներ էլ կան, որոնք ընդունված է համարել արդար կամ անարդար: Օրինակ, երկար տարիներ բազմաթիվ մարդիկ համարել են, որ երբ երկրումդ աղքատության մակարդակը բարձր է, երբ ժողովրդիդ մի զգալի հատված օրվա հացի խնդիրը դժվարությամբ է լուծում, արդար չէ չափազանց շքեղ տներ կառուցելը և չափազանց շքեղության մեջ ապրելը:
Հոգևոր արտ` ամենակարևորը մեր ինքնության պահպանման, զարգացման և լավ ու առողջ սերմերի բարիքը տարածելու համար։ Այո, ամենակարևորը, բայց և` ամենադժվար ստեղծվողն ու հասանելին:
Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։
Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Ջուղայի խաչքարերն ավիրող, ոչնչացնող թուրք բարբարոսներից: Տարբերվում է նրանով, որ ցանկանում է այդ խաչքարերը ոչնչացնել մեր երիտասարդության մտքերում և սրտերում...
Ինչպես խուսափել խայծից կամ, ժողովրդական լեզվով ասած, «կուտը չուտել»։ Ահա մի կարևոր հարց, որի մասին չի խոսվում և անտեսված է։ Սիրելիներս, այս հարցը արժեր քննարկել մեր հավաքական ինքնության տեսանկյունից աստվածային լույսի ներքո, սակայն չբարդացնելու համար խոսենք քաղաքական ու ժողովրդական լեզվով...
Իրական պետական, գաղափարական, եթե կուզեք, քաղաքական գործիչը ոչ թե պետք է ձգտի ներկայացնել մեծամասնությանը, այլ ձգտի ձևավորել արժեքային, պետական, գաղափարական և քաղաքական մեծամասնություն: