38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փաստերի լեզվով

Փաստերի լեզվով
18.05.2023 | 22:49

Կոկաին։

Երեք օրվա ընթացքում Հայաստան ուղարկվող և ՀՀ տարածքում հայտնաբերված կոկաինի քանակը կազմեց 3,7 տոննա, որի շուկայական արժեքը կազմում է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Երջանիկ պատահականությու՞ն: Իհարկե ո՛չ։

Փորձենք քննարկել որոշ փաստեր:

1.Էկվադորը ներկայումս հանդիսանում է կոկաին արտահանող հնգյակի անդամ։ Երկրին սահմանակից Կոլումբիան և Պերուն տարեկան արտադրում են 1400 և 400 տոննա կոկաին, որը հնարավոր բոլոր կոմունիկացիաներով տեղափոխվում է Գուայակիլ նավահանգիստ և առաքվում դեպի ԱՄՆ և արևմտյան Եվրոպա, հատկապես Հոլանդիա և Բելգիա։

2. Էկվադորի կառավարությունը ստվերային ահռելի հոնորարներ է ստանում կոկաինի անլեգալ արտահանումից և դրանով է պայմանավորված, որ պետությունը ոչ մի կերպ չի ցանկանում Գուայակիլ նավահանգիստը հանձնել զինվորականների կառավարմանը, նաև չի համաձայնվում կիրառել Արգենտինայի փորձը, չգրանցված ինքնաթիռները օդում ոչնչացնելու մասով։

3 .Յուրաքանչյուր տարի առնվազն հարյուր տոննա կոկաին բռնագրավվում է բելգիական, հոլանդական, իսպանական և իտալական նավահանգիստներում։

4. Փաստացի գործող երեք հիմնական ուղիների հետ միասին թմրաբիզնեսը փորձում է ներդնել նոր մարշրուտներ, որոնցից մեկն էլ դեպի Հայաստան եկողն է։

5. Հաշվի առնելով բնակչության փոքր թիվը և կենսամակարդակի ցածր ցուցանիշը, կարելի է վստահ պնդել, որ Հայաստան բերվող կոկաինը պետք է գնար որևէ այլ երկիր, ռէէքսպորտի ենթարկվեր:

6. Հաշվի առնելով Հոլանդիայից ամբողջ Եվրոպա տարածվող ցանցի ու Աֆղանստանից Վրաստանի և Բուլղարիայի վրայով հաշիշի գործող երթուղիների առկայությունը, կարելի է վստահ պնդել, որ Հայաստան բերված թմրանյութը գնալու էր ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստանի դաշնություն։

7. Ակնհայտ է, որ Իտալիայում առգրավված և ըստ երևույթին ՌԴ գնացող թմրանյութի ահռելի քանակը ենթադրում է, որ նախքան այդ խմբաքանակը, եղել են ավելի փոքր խմբաքանակներ, որոնց տրանզիտի միջոցով ստուգվել է մարշրուտի, նրա մասնակիցների հուսալիությունը, պարտավորությունների կատարման ընթացքը։ Ելնելով այդ փաստից, կարելի է պնդել, որ նախքան իտալական առգրավվումը, Վրաստանի և Հայաստանի տարածքներով անցել են թմրանյութի միջին խմբաքանակներ, որոնք երջանիկ օրինաչափությամբ չեն հայտնաբերվել ընդհանրապես։

8. Այսպիսով կարելի է պնդել, որ հանձինս Հայաստանի և Վրաստանի տարածքների, միջազգային հանրությունը գործ ունի թմրամիջոցների տրանզիտ երկրների հետ։

9. Ինչ էր կատարվելու Հայաստանում հայտնված թմրամիջոցների հետ։ Ռէէքսպորտի գնացող թմրամիջոցը պետք է ընդունվեր, տեսակավորվեր և մաքսային ձևակերպումներից հետո պետք է ճանապարհվեր դեպի ՌԴ։ Ընդ որում, հավասարապես համարժեք են եղել նաև վարունգի ռէէքսպորտային գործարքները, որովհետև Էկվադորի թմրամիջոցների արտահանողները նաև վարունգ են օգտագործել եվրոպական երկրներ կոկաին առաքելիս։

10. Վերոհիշյալ 9 կետերի սիրողական քննարկման պարագայում, կարելի է և պետք է ուսումնասիրել Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես ՌԴ, բանանի և վարունգի ռէէքսպորտի բնագավառը և վերջապես հասկանալ թե, ով է խաղում մեր սիրելի երկրի ազնիվ անվան հետ։

Փոխանցումների, տրանսֆերների մասին ոչինչ չեմ գրում,որովհետև արդի աշխարհում կան ֆինանսական մոնիտորինգից խուսափելու տասնյակ եղանակներ, որոնք հաջողությամբ կիրառվում են ոչ լեգալ շուկաներում։

Ի միջի այլոց, այս ծավալների ստվերային գործարքների իրականացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, վկայում է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող կիսատ պռատ միջոցառումները կանխիկ, անկանխիկ, ստվեր, թերհայտարարագրում, ՀԴՄ և մնացած օյինբազությունները նախատեսված են միայն մանր տնտեսվարողների կյանքը դժոխքի դարձնելու համար և ոչ ավելի։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

ՀՀ հեղափոխական ոչ արհեստավարժ և աննախադեպ հպարտ կառավարությանը խորհուրդ եմ տալիս ՀՀ երկու մաքսային թերմինալների համար ձեռք բերել մի քանի հատ քթածակով շուն, որոնց իտալացի ցեղակիցներն իրենց ազնիվ աշխատանքով ջուրը գցեցին Էկվադորի հանցավոր սինդիկատի մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5270

Մեկնաբանություններ