38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է

Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է
17.04.2023 | 23:47

Բանվորի արձանը, որը վերականգնելու խոսակցություններ կան, արվեստի տեսանկյունից թույլ և ոչինչ չարտահայտող ստեղծագործություն է, մեծ չափերի մեջ բոլորովին մոնումենտալ չէ, իմ կարծիքով։ Այսինքն, այդ մեծ ծավալն անիմաստ է։ Հիշում եմ՝ շատ տարիներ առաջ, երբ արվեստաբանությամբ էի զբաղվում և աշխատում էի արվեստի մեկնաբան այն ժամանակ միակ հեռուստատեսությունում, Արա Հարությունյանը, ում հոբելյանն էր նշվում, Նկարչի տանը բացված իր անհատական ցուցահանդեսում ինձ տեսավ և հարցրեց, թե ե՞րբ եմ իր մասին հաղորդում պատրաստելու, ասացի՝ հարյուրամյակին։ Պատասխանս, իհարկե, դուր չեկավ իրեն։ Բայց շատ երիտասարդ էի և անկեղծ։ Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է, որովհետև երբեմն մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Այդ պատճառով շատ բան կախված է «հովանավորների»՝ իշխանությունների, որակից։

Հ․Գ․ Իսկ Արա Հարությունյանի հարյուրամյակին դեռ հինգ տարի կա, և վստահ եմ, որ լավ կնշվի: «Մայր Հայաստան» արձանը լավն է, Սարդարապատի հուշահամալիրի մուտքը՝ նույնպես, և, անշուշտ, վաստակաշատ արվեստագետ է։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ