Հայաստանը գտնվում է պերմանենտ պատերազմի մեջ և փոխանակ պաշտպանունակությունն ուժեղացնի, իրական և բնական դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնի, փոխարենը ծնկաչոք խաղաղություն է մուրում։
Երեկ՝ Սև լիճ, Սոթք, Ջերմուկ,Երասխավան, այսօր՝ Տեղ գյուղ, նորից զոհեր, վիրավորներ, տարածքային կորուստներ։
Այս ընթացքում, պաշտպանության նախարար կոչեցյալը վոյաժների մեջ է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում, այն նույն ՆԱՏՕ-ի, որի անդամ է Ադրբեջանի դաշնակից Թուրքիան։ Իսկ Հայաստանի սահմանները «հսկում» են «եվրայոնջաները», որոնք նույնպես ՆԱՏՕ-ականներ են։ Չգիտես ինչ ասել. արդեն 5-րդ տարին Հայաստանում իշխում է թշնամու կողմից հավաքագրված դավաճանը , որը մետր առ մետր վաճառում է հայրենիքը, իսկ մ՞ենք…
Ավետիք Իշխանյան