Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։ Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորը, առանց որևէ խոչընդոտի, կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն, գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն, հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով, այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։
Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում ադրբեջանցուն զինաթափած Աշոտավանի բնակիչներին. չէ՞ որ նրանք իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են էսկալացիա և խոչընդոտում խաղաղության օրակարգը։
Ավետիք Իշխանյան