Միտինգային երեսնամյա իմացությունս հուշում է հետևյալը. նախ ներկայացրեք մեր երկրի ներքին և արտաքին իրավիճակը երեկ և այսօր՝ հնարավոր ռիսկերով, իր մարտահրավերներով և իշխանությունների մեղավորությունը:
Ընդդիմադիր կոչվող TV-ները, բացի ուղիղ հեռարձակումը, ոչինչ չեն մեկնաբանում, վերլուծում, սպառիչ և մասնագիտորեն քննարկում ոչ միայն ինքնուրույնաբար, այլև քաղմասնագետների մասնակցությամբ, Մեկնաբանեք դավաճանության երևույթները՝ անվանական, փաստարկելով և ըստ էության: Ձևակերպեք ցույցերի նպատակն ու պահանջը հստակ՝ սահմանելով իշխանությունների հեռացման գործողությունների ծրագիր և վերջնաժամկետ: Թե չէ՝ «Կը քելեր, հա՛յ, կը քելեր»... Դեպի ու՞ր, ինչու՞, ինչպե՞ս և մինչև ե՞րբ:
Դավիթ Սարգսյան