Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով՝ հասնելով 170506-ի, գրանցվել է մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 104-ով և հասել 162098-ի, իրականացվել է 3198 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 707329-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3970-ի: Բուժվում է 4438 մարդ։