Այսօր` ժամը 01:47-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Երևանից 13 կմ հարավ-արևմուտք: 2.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: