Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանը գրանցել է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել պատվաստանյութին, որի շնորհիվ երկրում կսկսվի քաղաքացիների պատվաստումը` օգտագործելով կորոնավիրուսի դեմ աշխարհում ամենալավ պատվաստանյութերից մեկը»,- փետրվարի 1-ին հայտարարել է «Ուղիղ ներդրումների հիմնադրամ»-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։ Ռուսական պատվաստանյութն արդեն գրանցվել է աշխարհի 15 երկրում։
Պատվաստանյութը Հայաստանի հավանությունն է ստացել Ռուսաստանում կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլի արդյունքների հիման վրա։ Հայաստանում լրացուցիչ ուսումնասիրություններ չեն անցկացվել։