ԽՄԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել:
«Դիակը հայտնաբերվել է մարմնի վրա հրաենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ բռնության ակնհայտ հետքեր չկան: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել»,- գրում է New York Times-ը:
Սերգեյ Խրուշչովն ԱՄՆ-ում էր ապրում: ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին հայտնի գիտնականն ու հրապարակախոսը հրավիրում է ԱՄՆ Բրաունի համալսարան՝ Սառը պատերազմի պատմության վերաբերյալ դասախոսություն կարդալու: 1998-ից նա արդեն ԱՄՆ քաղաքացիություն ուներ: Ռուսաստանում ապրելու տարիներին նա զբաղվել է թևավոր և բալիստիկ հրթիռների նախագծերի մշակմամբ: