Մեկուսացած ծերեր, տնից աշխատող մարդիկ, քնած բուժաշխատողներ ու լուսամուտից նայող մանուկներ. սրանք լուսանկարներ են, որ տեղ են գտել «Hold Still» լուսանկարչական նախաձեռնությունում: Այն Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի մտահաղացումն է: Դքսուհին համավարկի մասին պատմող լուսանկարների մրցույթ է հայտարարել, ինչի շրջանակներում էլ հավաքագրվել են հարյուրավոր լուսանկարներ: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
«Հուսով եմ՝ ձեր ուղարկած լուսանկարների շնորհիվ կկարողանանք ամբողջականացնել համավարակի օրերի համապատկերը»,- ասել է դքսուհին, որ անձամբ է ընտրելու Hold Still ցուցահանդեսի 100 լուսանկարները։