38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետ­ծա­ռա­յող­նե­րը վր­դով­ված են

Պետ­ծա­ռա­յող­նե­րը վր­դով­ված են
24.04.2020 | 00:48
Դժ­վար է ա­սել, թե իշ­խա­նու­թյու­նը երբ կո­րո­շի հան­րա­յին տրանս­պոր­տի աշ­խա­տան­քի սահ­մա­նա­փա­կու­մը հա­նել, բայց դա մեծ պա­տու­հաս է դար­ձել աշ­խա­տող քա­ղա­քա­ցի­նե­րի, հատ­կա­պես պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի հա­մար։ Նրանք այս ի­րա­վի­ճա­կում համ աշ­խա­տում են, համ ա­ռող­ջու­թյու­նը ռիս­կի են­թար­կում, համ էլ ստա­ցած աշ­խա­տա­վար­ձը գրե­թե ամ­բող­ջո­վին տա­լիս են տաք­սի­նե­րին։ Օ­րերս մի շարք պետ­ծա­ռա­յող­ներ մեզ հետ զրույ­ցում ի­րենց վր­դով­մուն­քը հայտ­նե­ցին առ այն, որ իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վը, որ ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­նե­րով է պտտ­վում, մո­ռա­նում է, որ շար­քա­յին աշ­խա­տող­նե­րը օ­րը նվա­զա­գույ­նը 2000 դրամ են տա­լիս աշ­խա­տան­քի գնա­լու և գա­լու հա­մար։ Մեր դի­տարկ­մա­նը` պե­տա­կան կա­ռույց­ներն ի­րենց աշ­խա­տա­կից­նե­րին տրանս­պոր­տով չե՞ն ա­պա­հո­վում, մեր զրու­ցա­կից­նե­րը հա­վաս­տիաց­րին, թե բո­լո­րը չէ, որ նման հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն։ «Ողջ ամս­վա աշ­խա­տա­վարձս տվել եմ տաք­սի­նե­րին, թող գո­նե ավ­տո­բուս­նե­րի երթևե­կու­թյու­նը թույ­լատ­րեն ու հս­կո­ղու­թյուն սահ­մա­նեն, որ մար­դիկ ի­րար շա­լակ չբարձ­րա­նան,- զայ­րա­ցած նշեց մեր զրու­ցա­կի­ցը՝ հի­շեց­նե­լով հայտ­նի ա­ռա­ծը. «Կուշտն ի՞նչ գի­տի, թե սովն ինչ է»։
Եվ իս­կա­պես, ի՞նչ ա­նի այն քա­ղա­քա­ցին, որն ըն­տա­նի­քի միակ կե­րակ­րողն է, իսկ ամս­վա ողջ աշ­խա­տա­վարձն էլ հե­րի­քում է միայն ճա­նա­պար­հա­ծախ­սին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ