38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ բլո­գեր մայ­րիկ­նե­րը հա­մախմբ­վում են

Հայ բլո­գեր մայ­րիկ­նե­րը հա­մախմբ­վում են
14.02.2020 | 02:23
2020 թվա­կա­նի հենց սկզ­բից Ինս­տագ­րա­մում ստեղծ­վեց «Հայ բլո­գեր մայ­րիկ­ներ» է­ջը, ո­րի նպա­տակն էր մի հար­թա­կում հա­մախմ­բել խե­լա­ցի, գրա­գետ, ի­րենց գի­տե­լիքն ու­րիշ­նե­րի հետ կի­սե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող բլո­գեր մայ­րիկ­նե­րի, ուղ­ղա­կի մայ­րիկ­նե­րի և մայ­րա­նալու պատ­րաստ­վող կա­նանց։
Հուն­վա­րի 20-ից մեկ­նար­կել է այս խմ­բի ա­ռա­ջին նա­խա­ձեռ­նու­թյու­նը. 10 օր շա­րու­նակ 10 բա­նի­մաց բլո­գեր մայ­րիկ­ներ, ով­քեր ու­նեն հետևորդ­նե­րի կա­յուն բա­նակ, առ­ցանց հե­ռար­ձակ­մամբ ներ­կա­յաց­րին մայ­րիկ­նե­րին հու­զող թե­մա­ներ։
Թե­մա­նե­րը բազ­մա­զան էին՝ կրծ­քով կե­րակր­ման ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից, հա­վե­լյալ սնն­դին ճիշտ ան­ցու­մից մինչև հետծ­նն­դյան ար­ձա­կուրդ և ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյուն։ Նա­խա­ձեռ­նու­թյան հենց սկզ­բից պարզ դար­ձավ, որ սա լի­նե­լու է հա­ջող­ված նա­խա­գիծ. դա էին վկա­յում հա­րյու­րա­վոր դի­տում­նե­րը, հար­ցե­րը բա­նա­խո­սու­թյուն­նե­րի ըն­թաց­քում և դրան­ցից հե­տո։ Ո­րոշ­վեց, որ այս հար­թա­կը պետք է ու­նե­նա շա­րու­նա­կա­կան ծրագ­րեր, ուս­տի փետր­վա­րի 10-ին բլո­գեր մայ­րիկ­նե­րը կազ­մա­կեր­պե­ցին բրանչ, ո­րի ըն­թաց­քում քն­նար­կե­ցին ի­րենց ան­ցած ե­լույթ­ներն ու ար­ձա­գանք­նե­րը, ներ­կա­յաց­վե­ցին նոր նա­խագ­ծեր‚ ո­րոշ­վե­ցին հե­տա­գա քայ­լե­րի ըն­թացքն ու ժա­մա­նա­կա­ցույ­ցը։
Ըստ նա­խա­ձեռ­նու­թյան հիմ­նա­դիր ՍՈ­ՆԱ ՄԱՐՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԻ՝ ա­ռա­ջի­կա­յում կլի­նեն հան­դի­պում-սե­մի­նար­ներ մայ­րիկ­նե­րի հետ, ո­րոնց ըն­թաց­քում վեր­ջին­ներս ի­րենց բա­լիկ­նե­րի հետ կպատ­րաս­տեն հա­մեղ, սնն­դա­րար և ա­ռողջ ու­տեստ­ներ, մեկ այլ հան­դիպ­ման ժա­մա­նակ կսո­վո­րեն ինք­նու­րույն պատ­րաս­տել միտքն ու երևա­կա­յու­թյու­նը զար­գաց­նող խա­ղա­լիք­ներ։ Միևնույն ժա­մա­նակ կվերս­կս­վեն առ­ցանց միա­ցում­նե­րը, ո­րոնց ըն­թաց­քում հան­դես կգան ոչ միայն բլո­գեր մայ­րիկ­ներ, այլև հո­գե­բան­ներ, լո­գո­պեդ­ներ, ման­կա­վարժ­ներ և այլ մաս­նա­գետ­ներ։ Շու­տով է­ջը կհա­մալր­վի նաև հե­տաքր­քիր հոդ­ված­նե­րով։ Կան նաև շատ ա­վե­լի գլո­բալ նա­խագ­ծեր, ո­րոնք դեռ նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում են. դրանց մա­սին կբարձ­րա­ձայն­վի ա­վե­լի ուշ։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3979

Մեկնաբանություններ