38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մո­լո­րա­կափր­կիչ» նոր ա­ռա­ջարկ Եվ­րո­պա­յում

«Մո­լո­րա­կափր­կիչ» նոր ա­ռա­ջարկ Եվ­րո­պա­յում
01.10.2019 | 00:20
Ռու­սաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյան ու հատ­կա­պես նրա ռու­սա­կան հատ­վա­ծի գլ­խա­վոր մտա­հո­գու­թյուն­նե­րից մե­կը, ան­շուշտ, երկ­րի ժո­ղովր­դագ­րա­կան ի­րա­վի­ճակն է: Բնակ­չու­թյան աճ չկա, ըն­դար­ձակ տա­րա­ծու­թյուն­ներ պար­զա­պես ան­մար­դաբ­նակ են, և լա­վա­տե­սու­թյուն չի նկատ­վում: Խն­դիրն ի­հար­կե այն­քան ա­ղե­տա­լի չէ, որ­քան Հա­յաս­տա­նում: Թեև հու­սադ­րող է, որ մեր երկ­րում խրո­նիկ ան­տար­բե­րու­թյու­նը տե­ղիք է տվել, և պա­տաս­խա­նա­տու մար­դիկ սկ­սել են մտա­ծել բնակ­չու­թյան քա­նա­կի ա­վե­լաց­ման մա­սին:
Մինչ­դեռ բնակ­չու­թյան ա­ճը մո­լո­րա­կի մասշ­տա­բով բնավ էլ չի դիտ­վում որ­պես դրա­կան երևույթ: Հա­կա­ռա­կը: Բազ­մա­թիվ հե­տա­զո­տու­թյուն­ներ բե­րում են այն հետևու­թյան, որ այդ ա­ճը պո­տեն­ցիալ սպառ­նա­լիք է ողջ մարդ­կու­թյան հա­մար: Եր­կիր մո­լո­րա­կի բնակ­չու­թյունն այ­սօր 7,7 մի­լիարդ մարդ է։ 2100 թվա­կա­նին այդ թի­վը կհաս­նի 11 մի­լիար­դի: Մարդ­կանց թվա­քա­նա­կի նման մասշ­տա­բա­յին ա­վե­լա­ցու­մը կհան­գեց­նի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի ան­նա­խա­դեպ աղ­տոտ­ման, կպա­հան­ջի բազ­մա­պատ­կել սնն­դամ­թերք­նե­րի բար­դու­թյուն­ներ հա­րու­ցող ար­տադ­րու­թյու­նը, այդ թվում նաև փո­փոխ­վող բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րում, կա­վե­լա­նա կոնֆ­լիկտ­նե­րից ու սո­վից մա­հա­ցող­նե­րի քա­նա­կը և այլն:
Մեր նպա­տա­կը չէ խո­րու­թյամբ վեր­ծա­նել բնակ­չու­թյան ա­վե­լաց­ման հետ կապ­ված բազ­մա­բարդ հան­գույց­նե­րը: Սեպ­տեմ­բե­րի վեր­ջին հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րը հա­վաք­վեցին Նյու Յոր­քում և ՄԱԿ-ի օ­րա­կարգն ընդ­գր­կած հար­ցե­րի թվում քն­նար­կվեցին նաև «բնակ­չու­թյան ա­ճի նվա­զեց­ման» խն­դի­րը:
ՈՒ­րիշ հարց է, և դրա վրա են ու­շադ­րու­թյուն հրա­վի­րում ռու­սաս­տա­նյան ԶԼՄ-նե­րը, որ քրիս­տո­նեա­կան ու մու­սուլ­մա­նա­կան հան­տինգ­տո­նյան քա­ղա­քակր­թա­կան բախ­ման ըն­թաց­քում քրիս­տո­նյա­նե­րը ար­դեն տա­նուլ են տվել հա­կադ­րու­թյու­նը քա­նա­կա­կան ա­ռու­մով, և բնակ­չու­թյան ա­ճի կանխ­ման նոր մի­տում­նե­րի պայ­ման­նե­րում այդ պայ­քա­րը կա­վարտ­վի Քրիս­տո­սի հետևորդ­նե­րի կա­տա­րյալ պար­տու­թյամբ: Այդ նույն Ռու­սաս­տա­նում ե­թե ո­չինչ չփոխ­վի, ա­պա դա­րա­մի­ջին տե­ղա­ցի մու­սուլ­ման­նե­րը կկազ­մեն բնակ­չու­թյան կե­սը:
Ցա­վոք, երկ­րագն­դի բնակ­չու­թյան քա­նա­կի կր­ճատ­ման մա­քա­ռում­նե­րի սկզբ­նա­վո­րողն ու ի­րա­կա­նաց­նո­ղը ե­ղել ու մնում են քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի եր­կր­նե­րը: Մու­սուլ­մա­նա­կան հայ­րիշ­խան բազ­ման­դամ ըն­տա­նի­քը մնում է ան­խո­ցե­լի: Իսկ թե ինչ է կա­տար­վում, ա­սենք, «քրիս­տո­նեա­կան» եվ­րո­պա­կան մայր­ցա­մա­քում, բո­լո­րի աչ­քի ա­ռաջ է: Մարդ­կանց թվա­քա­նա­կի նվա­զեց­ման, մո­լո­րա­կին սպառ­նա­ցող վտան­գի կանխ­ման դրո­շի ներ­քո ծա­վալ­վել է ըն­տա­նիք հաս­տա­տու­թյան ան­նա­խա­դեպ քայ­քա­յում բա­րո­յա­կան ու սե­ռա­կան ան­հա­վա­տա­լի այ­լա­սեր­վա­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Եվ ար­դյուն­քը բա­ցա­հայտ է՝ եվ­րո­պա­կան ոչ մի քրիս­տո­նեա­կան ազգ այ­սօր բնակ­չու­թյան աճ չու­նի: Ինչ­պես ա­սում են, եվ­րո­պա­կան աշ­խար­հա­մա­սը հա­նուն «երկ­րագն­դի բա­րե­կե­ցու­թյան» բռ­նել է ինք­նաոչն­չաց­ման ճա­նա­պար­հը:
Վերց­նենք ա­մե­րի­կյան ի­րա­կա­նու­թյու­նը: 1954 թվա­կա­նին ԱՄՆ-ում հրա­պա­րակ­վեց պամֆ­լետ «Բնակ­չու­թյան ռում­բը» վեր­տա­ռու­թյամբ, որ­տեղ ուռ­ճաց­ված էր բնակ­չու­թյան ա­ճի բարձր տեմ­պե­րի սպառ­նա­լի­քը, և հայ­տա­րար­վում էր այն վե­րահս­կե­լու հրա­մա­յա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: 1959 թվա­կա­նին ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րու­թյու­նը նշյալ սրըն­թաց ա­ճը հա­մա­րեց ար­դեն սպառ­նա­լիք մի­ջազ­գա­յին կա­յու­նու­թյան հա­մար: Իսկ 1969 թվա­կա­նին Կոնգ­րե­սին հղած իր դի­մու­մի մեջ նա­խա­գահ Նիք­սո­նը այն հա­մա­րեց ա­մե­նա­լուրջ խն­դիր­նե­րից մե­կը մարդ­կու­թյան ճա­կա­տագ­րի հա­մար և կոչ ա­րեց ան­հա­պաղ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել դրա դեմ: Ծնե­լիու­թյան սահ­մա­նա­փակ­ման քրիս­տո­նյա ջա­տա­գով­նե­րը սկ­սե­ցին լայ­նո­րեն տա­րա­ծել սե­ռա­կան բար­քե­րի փո­փո­խու­թյան, դրանց ոչ բնա­կան ձևե­րի խրա­խուս­ման գա­ղա­փար­ներ և այլն:
Ո­րոշ մու­սուլ­մա­նա­կան եր­կր­նե­րում էլ է նկատ­վել բնակ­չու­թյան ա­ճի` ե­թե ոչ նվա­զեց­ման, ա­պա գո­նե կանգ­նեց­ման երկ­չոտ քա­րոզ­չու­թյուն: Միան­գա­մայն ա­պար­դյուն: Ընդ ո­րում, մու­սուլ­ման­նե­րին, ի տար­բե­րու­թյուն քրիս­տո­նյա­նե­րի, բնավ էլ չի մտա­հո­գում մո­լո­րա­կի բախ­տը: Ապ­րելն է դառ­նում անհ­նա­րին: Շարմ էլ Շեյ­խում հան­գս­տա­նա­լիս էքս­կուր­սա­վա­րը պատ­մում էր, որ երկ­րի ղե­կա­վո­րու­թյու­նը փոր­ձում է հաս­կաց­նել բնակ­չու­թյա­նը, որ Նե­ղո­սի ա­փե­րը չեն կա­րող բա­վա­րա­րել 100 մի­լիո­նը գե­րա­զան­ցած քա­նա­կու­թյա­նը, ա­նի­մաստ է հույ­սը դնել ա­նա­պա­տի վրա, սո­վա­մա­հու­թյու­նը կա­րող է ա­ռօ­րյա դառ­նալ: Բայց ո­չինչ չի օգ­նում՝ ծնել են ու պի­տի ծնեն: ՈՒ՞ր էր ու­նե­նա­յին քրիս­տո­նյա­նե­րի «ի­մաստ­նու­թյունն» ու մո­լո­րա­կա­սի­րու­թյու­նը:
Սա­կայն նո­րեն դառ­նանք մեր ան­զու­գա­կան Եվ­րո­պա­յին: Պարզ­վում է՝ քրիս­տո­նեու­թյու­նը մո­ռա­ցող եվ­րո­պա­ցի­նե­րը այն­քա՜ն են ան­հան­գս­տա­ցած մո­լո­րա­կի բնակ­լի­մա­յա­կան բա­ցա­սա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով՝ որ­պես հետևանք մարդ­կանց նաև գյու­ղատն­տե­սա­կան-ա­նաս­նա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյամբ, որ սկ­սել են ա­ռա­ջար­կել փր­կու­թյան ծայ­րա­հեղ «դե­ղա­տոմ­սեր»: Շվեդ գիտ­նա­կան Ման­գուս Սյո­դեր­լուն­դը օ­րերս շվե­դա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րից մե­կում ոչ ա­վել, ոչ պա­կաս, ա­ռա­ջար­կեց ջեր­մո­ցա­յին գա­զե­րի ար­տա­նե­տում­նե­րը կր­ճա­տե­լու նպա­տա­կով սնն­դամ­թերք դարձ­նել... մար­դու մի­սը: Ա­յո՛, ա­յո՛, հենց մարդ­կա­յին մի­սը: Դե՛, ոչ ի­հար­կե կեն­դա­նի մար­դու, դա գե­րան­մարդ­կա­յին կլի­ներ, այլ ըն­դա­մե­նը դիա­կի: Սահ­մռ­կում ես այս «գիտ­նա­կա­նի» մտ­քե­րի ըն­թաց­քից: Ին­չու թա­ղել դիա­կը, երբ այն կա­րե­լի է մշա­կել և ու­տել: Ոչ մի ծախս չի պա­հանջ­վում, և բնու­թյունն էլ չի տու­ժում: Սյո­դեր­լուն­գը իր այս ե­լույ­թից հե­տո այն­քան է հան­րա­ճա­նաչ դար­ձել, որ ո­րո­շել է հա­տուկ սե­մի­նար­ներ անց­կաց­նել «գա­լիք սնն­դամ­թեր­քի» մա­սին: Կա­տա­րյալ կա­նի­բա­լիզմ՝ մար­դա­կե­րու­թյուն:
Ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը ան­կա­սե­լի սար­կազ­մով բա­ռա­ցիո­րեն ջախ­ջա­խե­ցին եվ­րո­պա­ցի «ին­տե­լեկ­տուա­լի» այս «տե­սու­թյու­նը»: Հե­ռուս­տաէկ­րա­նին վեր հառ­նե­ցին աֆ­րի­կա­ցի մար­դա­կեր բռ­նա­պետ­նե­րը` Բո­կա­սա­յի և Ի­դի Ա­մի­նի կեն­դա­նի կեր­պար­նե­րը, երբ ա­ռա­ջի­նը դժ­գո­հու­թյուն էր հայտ­նում, թե մար­դու մի­սը մի քիչ... ա­ղի է:
Եվ կար­ծում եք` շվե­դը էկ­զո­տի­կա՞ է իր ան­մարդ­կա­յին նո­րա­րա­րու­թյամբ: Բնավ, քրիս­տո­նեա­կան Արևմուտ­քում վա­ղուց են «գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ» անց­կաց­վում կա­նի­բա­լիզ­մի օգ­տա­կա­րու­թյան մա­սին: Հա­նուն բնա­պահ­պա­նու­թյան, բնակ­չու­թյան կր­ճատ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հի­րա­վի դառ­նում է մար­դա­կե­րա­կան: Ա­սես մո­լո­րա­կի բախ­տով տա­ռա­պում են միայն քրիս­տո­նյա­նե­րը: Խն­դի­րը պար­բե­րա­բար քն­նու­թյան են առ­նում նաև գլո­բա­լիս­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնց մեջ ա­ռանձ­նա­նում է Հռո­մի ա­կում­բը: Ստաց­վում է, որ Թո­մաս Մալ­թու­սի հայտ­նի տե­սու­թյու­նը, ո­րի հա­մա­ձայն բնակ­չու­թյան ան­վե­րահս­կե­լի ա­ճը կհան­գեց­նի մո­լո­րա­կա­յին ցե­ղաս­պա­նու­թյան, շա­րու­նա­կում է ապ­րել, սա­կայն ի­րոք գե­րա­զան­ցա­պես քրիս­տո­նեա­կան աշ­խար­հում, մեր օ­րե­րում ար­դեն, ինչ­պես ռուս­ներն են ա­սում, որ­պես ժո­ղովր­դագ­րա­կան ֆա­շիզմ:
Մի բան ակն­հայտ է. ե­թե Հա­յաս­տա­նում ոչ թե լր­ջո­րեն զբաղ­վեն բնակ­չու­թյան ա­ճի խնդ­րով, այլ հրա­պուր­վեն զա­նա­զան «եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րով», էլ չենք ա­սում, մե­ղա քեզ, Տեր Աստ­ված, տուրք տան մար­դա­կե­րու­թյան քա­րոզ­չու­թյա­նը, ա­պա 5 մի­լիո­նի սահ­մա­նա­գիծն էլ պատ­րանք կդառ­նա: Մենք էլ եվ­րո­պա­ցի­նե­րի պես կթևա­կո­խենք բնակ­չու­թյան ինք­նաոչն­չաց­ման ու­ղին:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 10376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ