38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ես քո մաս­նիկն եմ, հո՛ղ

Ես քո մաս­նիկն եմ, հո՛ղ
20.09.2019 | 00:52
Յոթ տաս­նյա­կից մի քիչ անց էր, ու Վա­յոց ձո­րի տաք արևի լույ­սը կա­րող էր վա­յե­լել, ե­թե սիր­տը դի­մա­նար մինչև սեպ­տեմ­բե­րի 20-ը, քա­նի որ հե­ռա­վոր Ռու­սաս­տա­նից զա­վակ­ներն ու թոռ­նե­րը շնոր­հա­վո­րե­լու էին հեր­թա­կան տա­րե­դար­ձը, իսկ Հա­յաս­տա­նում ապ­րող դուստ­րը, թոռ­ներն ու հա­րա­զատ­նե­րը հեր­թա­կան ա­նակն­կա­լով նրա օ­րը լց­նե­լու էին խին­դով: Սա­կայն նրա կյանքն ար­դեն պատ­մու­թյուն է ու ճիշտ ապ­րե­լու ար­վես­տի դա­սա­գիրք՝ ժա­ռանգ­նե­րի հա­մար: ՆԻ­ՆԱՆ հա­զա­րա­վոր այն մայ­րե­րից էր, ով­քեր ապ­րում էին օ­տա­րու­թյան մեջ տնա­վոր­ված զա­վակ­նե­րի կյան­քով ու սե­փա­կան օ­ջա­խի լույսն ու ջեր­մու­թյունն ա­մեն գնով պահ­պա­նե­լու ձգ­տու­մով:
…Ե­թե կյան­քը դառն է, նրան պետք է մի քիչ աղ ու ժպիտ խառ­նել: Ա­ղը օ­ջախն ու զա­վակ­ներն են, ժպի­տը՝ իր մե­նա­կու­թյու­նը շիր­մա­յող շղար­շը: Երբ զա­վակ­նե­րը մե­ծա­նում ու լքում են օ­ջախն ու մո­րը, վեր­ջինս մնում է մե­նակ, ու թվում է, թե հա­մա­տա­րած լռու­թյան մեջ տան պա­տե­րը գո­ռում են իր վրա, ու որ­պես­զի չխ­լա­նա լռու­թյան մեջ ար­ձա­գան­քող ձայ­նից, վեր է կե­նում ու գնում նրանց հետ­քե­րով, հա­մոզ­վե­լու, թե որ­քան է ա­մուր նրանց կա­ռու­ցած եր­ջան­կու­թյու­նը, և ինչ տեսք ու­նի այն: Տես­նում, հա­մոզ­վում է, որ ա­մեն ինչ լավ է, ու իր բա­ժին եր­ջան­կու­թյու­նը փնտ­րում է թոռ­նե­րի ան­հոգ ման­կու­թյան մեջ:
Օ­տա­րու­թյան մեջ նա շա­րու­նա­կում էր տք­նել հա­ցի թխ­ման մի փոք­րիկ ար­տադ­րա­մա­սում, օր ու գի­շեր աշ­խա­տե­լով ու փռի ջեր­մու­թյու­նից շի­կա­ցած մատ­նե­րով հա­ցը սե­ղա­նին դար­սե­լով չէր էլ զգում մատ­նե­րի ցա­վը, մտո­վի հաշ­վում էր, թե վաս­տա­կած օ­րա­վար­ձով ո՞ր մի զա­վա­կի հոգսն էր թեթևաց­նե­լու, ի­րեն ո­չինչ չպա­հե­լով: Ռու­սաս­տա­նի խս­տա­շունչ ձմե­ռը չէր վա­խեց­նում նրան, շու­կա­յի մի ան­կյու­նում կանգ­նած ռուս կա­նանց հետ հաց էր վա­ճա­ռում: Շու­կա­յում հեր­թա­պա­հող ռուս ոս­տի­կան­նե­րի քար սիրտն ան­գամ փափ­կել էր նրա բա­րու­թյու­նից: ՈՒ փո­խա­րե­նը նրան նե­ղաց­նող չկար, նրան շր­ջան­ցում էր շու­կա­յի բիրտ, բայց օ­րի­նա­կան պա­հան­ջը: Փոք­րա­մար­մին հա­յաս­տան­ցի կինն այս­տեղ իր մշ­տա­կան տեղն ու­նենա­լու ի­րա­վուն­քը վաս­տա­կել էր ոս­տի­կան­նե­րի հան­դեպ մայ­րա­կան հո­գա­տա­րու­թյան դրսևոր­մամբ: Ռուս ոս­տի­կան­նե­րը դա հաս­կա­ցել ու ըն­դու­նել էին որ­դու հնա­զան­դու­թյամբ:
Նա Ռու­սաս­տան մեկ­նում էր հիմ­նա­կա­նում ձմ­ռան ա­միս­նե­րին, քա­նի որ Հա­յաս­տա­նում իր տան վա­ռա­րա­նի հա­մար հա­ճախ վա­ռե­լա­փայտն ու ա­թա­րը պա­կա­սում էին: Բայց ո­րոշ ժա­մա­նակ անց զա­վակ­նե­րի ու­ղար­կած գու­մա­րով կա­րո­ղա­նում էր ա­պա­հո­վել օ­ջա­խի ջեր­մու­թյու­նը: Օ­տա­րու­թյան մեջ ապ­րող որ­դի­նե­րը կան­չում էին ի­րենց մոտ: Ա­մեն ան­գամ, մի կարճ ժա­մա­նակ նրանց հետ ապ­րե­լով, այ­նու­հան­դերձ սիր­տը ձգ­տում էր դե­պի հայ­րե­նի հո­ղը, ջուրն ու ճաք տված պա­տե­րով տու­նը:
ՈՒ ա­մեն գար­նան, երբ հո­ղի շն­չա­ռու­թյունն աս­տի­ճա­նա­բար բաց­վում էր, նա վե­րա­դառ­նում էր տան սա­ռած պա­տերն իր տաք շն­չով ջեր­մաց­նե­լու, ջեր­մո­ցի քա­մուց քրքր­ված ցե­լո­ֆա­նե ծած­կը թար­մաց­նե­լու, հո­ղա­մա­սի տար­բեր կող­մեր տա­նող ա­րա­հետ­նե­րը ձյան շեր­տից ա­զա­տե­լու: Վա­ռա­րա­նի ջեր­մու­թյու­նից տան ցուր­տը նա­հան­ջում էր, հո­ղա­մա­սը, զգա­լով տի­րոջ ու գար­նա­նա­յին ժլատ արևի ներ­կա­յու­թյու­նը, շն­չա­վոր­վում էր, տու­նը լց­վում էր ինքն իր ու բախ­տի հետ կռիվ տվող կնոջ շն­չով: Ո­չինչ, որ ինքն իր հետ մե­նու­թյան պա­հե­րին կռիվ էր տա­լիս, կարևորն այն էր, որ ե­կո­ղի դեմ ար­դեն դու­ռը բա­ցող կար: Տա­նի­քից ձգ­վող ծխից գյուղն ի­մա­նում էր, որ Նի­նան վե­րա­դար­ձել է Ռու­սաս­տա­նից: Հարևան­նե­րը գա­լիս էին տե­սակ­ցու­թյան, ու հն­չում էր «Հը՞, նո­րից գնա­լու՞ ես» ա­վան­դա­կան հար­ցը: Նույն պա­տաս­խանն էր, «Տանս, գյու­ղի ու հո­ղիս կա­րո­տից քունս չէր տա­նում» : ՈՒ «Էլ Ռու­սաս­տան չեմ մեկ­նե­լու» ո­րո­շու­մը ձգ­վում էր մինչ հա­ջորդ ձմեռ, ու նո­րից գնաս բա­րով, ու նո­րից բա­րի վե­րա­դարձ:
Թվում էր, թե վարժ­վել է երկ­փեղկ­ված կյան­քին, դր­սում՝ զա­վակ­նե­րը, ներ­սում` հողն ու ջու­րը, ո­րոնք ոչն­չի հետ չէր փո­խի: Կես­գի­շե­րին ջր­վո­րի ձայ­նից արթ­նա­նում էր, որ ջրեր հո­ղը. իր հերթն էր, ցա­նածն ու մշա­կա­ծը հո չէ՞ր թող­նի ան­ջր­դի, հո­ղը ծա­րավ չէր թող­նի, ու մինչ լու­սա­բաց աչք չէր փա­կում: Տղա­մար­դու ձեռ­քը պա­կա­սում էր, հո­ղի աշ­խա­տանք­նե­րի մեծ մասն իր ու­ժե­րից վեր էր, ու թեև պատ­կից հարևա­նը միշտ օգ­նու­թյան էր հաս­նում, բայց ա­մա­չում էր ա­մեն ան­գամ դի­մել: Հարևան հարս ու աղ­ջիկ­նե­րը նրա տան մաք­րու­թյունն ու վե­րա­դա­սա­վո­րումն ա­նում էին, չս­պա­սե­լով նրա խնդ­րան­քին, Նի­նան ու­րախ կա­տակ­նե­րով հյու­րա­սի­րում էր նրանց, հա­ճախ էր կրկ­նում՝ ներ­սի­նը դուրս, դր­սի­նը՝ ներս: Բայց կա­րող էր, չէ՞, այլ կերպ լի­նել, որ տա­նը ե­ռու­զեռ ա­նողն իր զա­վակ­նե­րը լի­նեին, սա­կայն չէր դժ­գո­հում, հա­մա­ցան­ցով շփ­վում էր՝ Աստ­ծուն փառք տա­լով, որ իր նման հա­զա­րա­վոր մայ­րե­րի հա­մար այդ հնա­րա­վո­րու­թյու­նը կա: Մի մատ­նո­ցի չափ ու­նե­ցա­ծը շե­րե­փի չա­փով էր ներ­կա­յաց­նում: Սիր­տը մեծ էր: «Մի ձեռ­քով տուր, որ մյու­սով առ­նե­լիս չա­մա­չես»,- հա­ճախ էր ա­սում:
Հողն իր քր­տին­քով էր ջրում, վա­յե­լում էր յու­րա­քան­չյուր ծա­ռի բող­բո­ջի ծնուն­դը, հա­յաց­քով վա­յե­լում էր սպաս­վող բեր­քի ար­դյուն­քը, դե­ղե­րի հա­մար ու­ղարկ­ված գու­մա­րով պա­րար­տա­նյութ էր գնում, ա­սում էր. «Ախր ծառ ու թփին բու­ժում է պետք», իսկ ի­րե՞ն:
Այս­պի­սի մայ­րեր Հա­յաս­տա­նի տար­բեր ան­կյուն­նե­րում շա՞տ կան, ո­րոնց աչ­քե­րը թեև չեն ար­ցուն­քո­տում, սա­կայն սիրտն էլ չի ու­րա­խա­նում լիար­ժեք, ո­րոնց կո­կոր­դում կե­րա­ծը երբ կուլ չի գնում, շտապ զան­գում են օ­տա­րու­թյուն` ի­մա­նա­լու` հո բան չի՞ պա­տա­հել, սո­ված հո չե՞ն, հո ցավ չու­նե՞ն:
Ապ­րեց հո­ղի պես ա­մուր ու անխ­ռով, ջրի պես խոր ու մա­քուր, ե­ղավ կրա­կի պես ջերմ ու ե­ռան­դուն, հե­ռա­ցավ կա­րո­տը հո­գում…
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 12118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ