Կաշկանդված արվեստագետները խուսափում են խոսելուց
06.09.2019 | 01:02
«Նոր» Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել: Եթե նախկինում մշակույթի գործիչները գոնե անկաշկանդ խոսում էին ամենատարբեր երևույթների ու հարցերի շուրջ, այսօր կարծես վախվորած լինեն: Խոսքը քաղաքականությանը չի վերաբերում, իրապես արվեստագետները թե՛ նախկինում, թե՛ այժմ դրա մասին մեկնաբանություններ անելուց խուսափել են: Տարբեր առիթներով հաճախ ենք շփվում այս կամ այն ոլորտի ներկայացուցիչների հետ, խոսքը սրբագրում ու խմբագրում են այնքան, որ հանկարծ որևէ օղակի, պետական գերատեսչության ու չինովնիկի «քեֆին չկպչեն»: Դեպքեր են լինում, երբ ուղղակի խնդրում են հրապարակելուց առաջ նայել նյութը ու, ներողություն հայցելով, խնդրում փոփոխել քննադատական խոսքը: Երբեմն էլ առհասարակ հրաժարվում են խոսելուց: Մեկ անգամ չէ, որ գրել ենք արվեստագետների մասին, շեշտելով, որ անկախ հանգամանքներից, պետական այրերի հետ ունեցած հարաբերություններից, իրեն մտավորական համարող մարդը պետք է խոսի ու վերլուծի իրավիճակը, մտածի հասարակության առողջացման ու առաջխաղացման մասին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ