Հնդկաստանի նահանգներից մեկում ողբերգական դեպք է գրանցվել: Կենդանաբանական այգու փղերից մեկը սպանել է վարժեցնողին: Այդ մասին տեղեկացնում է The Daily Mail պարբերականը:
Փիղը վարժեցնողներից մեկին կտորե տիկնիկի նման օդ է շպրտել, մյուս վարժեցնողին` վնասվածքներ հացրել այն բանից հետո, երբ կենդանու համար պատասխանտու զույգը մոռացել է կերակրել նրան:
Նշվում է, որ 40-ամյա փիղն ամեն տարի օգտագործվել է հարևանությամբ գտնվող Չիրայիլ Դևի եկեղեցու տոնախմբությանը: Վարժեցնողները կենդանուն սովորեցրել էին, որ եկեղեցու տոնակատարության ժամանակ կնճիթով տարբեր տեսակի ու գույնի կտորներ, փոշիներ ու տիկնիկներ օդ շպրտի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ