Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կապան-Քաջարան ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել

Կապան-Քաջարան ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել
08.04.2019 | 06:33

Ապրիլի 7-ին, ժամը 16:30-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 8-րդ կմ-ին՝ ջրի ճնշման իջեցման կետի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ) դեպի մոտակա ձոր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ