38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իրսայելի ոստիկանները «չեն ներել» կույր վարորդին

Իրսայելի ոստիկանները «չեն ներել» կույր վարորդին
09.03.2019 | 18:47

Իսրայելի ճանապարհայի ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ միջադեպ են արձանագրել Զիհրոն Յակով բնակավայրում: Ըստ տեղական լրատվամիջոցների` երբ նրանք կանգնեցրել են բենզալցակայանից դեպի երթևեկության համար փակ փողոց գնացող ավտոմեքենային, վարորդը վարորդական իրավունքի փոխարեն ներկայացրել է հաշմանդամության վկայականը, որտեղ նշված է եղել, որ ի ծնե կույր է ։


Ոստիկանների հարցին, թե ինչպե՞ս է ավտոմեքենա վարում, վարորդը պատասխանել է, թե տեղանքին քաջածանոթ է, տունը մոտակայքում է, ու ընդամենը որոշել է լիցքավորել մեքենան:

Օրենքի տառին հետևող ոստիկանությունն առգրավել է կույր վարորդի ավտոմեքենան, նրան էլ մեղադրանք առաջադրել: Տեղացիները միջադեպը միանշանակ չեն ընդունել` ասելով, որ անկարելի է չգնահատել կույր վարորդի կամքն ու ձգտումը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ