«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Բանակցությունները վերածվեցին փոխադարձ ուլտիմատումների

Բանակցությունները վերածվեցին փոխադարձ ուլտիմատումների
22.04.2018 | 12:23

«Մարիոթ» հյուրանոցում բանակցությունները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև փաստացի չկայացան: Հանդիպման սկզբին Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ։ Սարգսյանին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թյուրըմբռնում կա, և ինքը ոչ թե բանակցելու է եկել, այլ քննարկելու իշխանափոխության հարցը։


«Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետև հստակ արձանագրել եմ՝ խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ խոսքը առաջարկած օրակարգի մասին է, եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- ասաց Փաշինյանը: Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա բանակցություն չէ, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում, դասեր չեք քաղել մարտի մեկից, եթե այդ տոնով պետք է խոսեք, մեկ անգամ ևս խորհուրդ կտամ, որ գաք օրինական դաշտ և տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է , ընտրեք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինայնը պատասխանեց, որ ոչ ոք չի համարձակվի իր հետ սպառնալիքների տոնով խոսել:


«Չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը, այնպիսին չէ, ինչպես գիտեք: ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,- ասաց նա: Սերժ Սարգսյանը առարկեց, որ ընտրություններում 7-8 տոկոս ստացած խմբակցությունը ժողովրդի անունից իրավունք չունի խոսելու: Պետության օրինական պահանջը չեք կատարում, ուրեմն ցտեսություն»,- ասաց վարչապետը և լրագրողներին առաջարկելով իրենց հետևություններն անել` հեռացավ:
«Ի՞նչ արյունահեղություն, ի՞նչ իրավական հիմքով», - Սերժ Սարգսյանի հետ բանակցությունից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ թող արյունահեղությամբ իրենց չվախեցնեն: Լրագրողի հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանը Մարտի մեկից դասեր չի քաղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մարտի մեկից Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել, ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը ներկայացնում է Հայաստանի հարյուր-հազարավոր քաղաքացիների: «Ես չեմ եկել խոսելու «Ելք» խմբակցության անունից, ես եկել եմ խոսելու ժողովրդի անունից, ու Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, եթե նրանք չեն ուզում, որ խնդիրներ առաջանա ու ազգային անվտանգության ոլորտում պրոբլեմներ առաջանա, Սերժ Սարգսյանը հիմա իսկ պարտավոր է հրաժարական տալ», - ասաց նա: Փաշինյանը կոչ է անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում: «Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը ադեկվատությունը կորցրել է և լավ չի տիրապետում իրավիճակին», - հայտարարեց Փաշինյանը՝ ակնարկելով տապալված բանակցությունները:
Այժմ Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Տիգրան Մեծ պողոտայով շարժվում է դեպի Էրեբունի վարչական շրջան:

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ