«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Գործի դրեցին նախկին մեթոդները

Գործի դրեցին նախկին մեթոդները
21.04.2018 | 18:00

Ներքաղաքական իրավիճակը ժամ առ ժամ սրվում է, իշխանությունը վերջապես հասկացավ, որ պետք է երկխոսության կոչով դիմի Նիկոլ Փաշինյանին, սակայն կոչը բավական ուշացած էր, քանի որ ըմբոստությունը մեծ թափ է հավաքել, իսկ կազմակերպիչը, ունենալով այդ ռեսուրսը, այլևս օրվա իշխանության հետ երկխոսելու հարց, բացի Սերժ Սարգսյանի հեռացումից, չի տեսնում:


Իշխանությունը նաև հասկացավ, որ ոստիկանական ուժերով ևս հնարավոր չէ կոտրել երիտասարդական շարժումը, ցուցարարներն ամենուր են, մեկին բռնում են, տասն են ավելանում: Եվ իշխանությունը սկսեց գործի դնել իր վերջին ու այս տարիներին մշտապես «հուսալի» գործիքը՝ քրեական տարրին, որը հրաշալի աշխատել է ընտրությունների ժամանակ: Ցուցարարներին ցրելու գործն իրենց վրա են վերցրել հայտնի Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, և Սամվել Ալեքսանյանը, որն ասում էր, թե Նիկոլն իրենց ընկերն է: Շմայսի կատարածը լավագույնն է ցուցանում, թե ինչ ձևով են մեր երկրում հարցերը լուծվել վերջին քսանամյակում: Ոստիկանների աչքի առաջ անօրինական գործողություններ է կատարում նախկին պատգամավորը, սակայն նրանցից որևէ մեկը ռիսկ չի անում անգամ խոսել, իսկ մշտապես փակ ճանապարհները հակաօրինական համարող ոստիկանները մի խոսք անգամ չասացին, երբ Մովսիսյանը հրահանգեց փակել ճանապարհը, որ ցուցարարները Էջմիածնից Երևան չգան: Այս պատկերը լավագույնս է ցուցանում իշխանությունների գործելաոճը և փաստում նաև, որ իրավիճակը վերհսկողությունից դուրս է եկել:


Այսուհանդերձ, վտանգավոր իրավիճակն իշխանություններին ստիպում է ոչ թե գործի դնել նախկին մեթոդները, քրեական տարրերին, այլ կանգնել հասարակության դիմաց ու խոսել նրանց հետ: Գուցե նրա՞նք հուշեն, թե որ տարբերակն է ավելի ճիշտը, ինչպես պետք է վարվի իշխանությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ