Ֆրանցիսկոս պապը ինքնաթիռում պսակադրել է բորտուղեկցորդին և ուղեկցորդուհուն` Չիլիից Պերու թռիչքի ժամանակ։ Երկժամյա թռիչքի ընթացքում պապն իմացել է, որ 39- ամյա Պաոլան և 41- ամյա Կառլոն երկու երեխաների ծնողներ են, գրանցել են իրենց ամուսնությունը քաղաքապետարանում, սակայն չեն պսակադրվել. երկրաշարժը ավերել է նրանց տաճարը։ Պապն առաջարկել է պսակել զույգին։