Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարությունում նոր պաշտոն է ստեղծել «միայնության նախարար», և նշանակել է խորհրդարանի սպորտի և քաղաքացիական հասարակության նախարարի տեղակալ Թրեյսի Կրաուչին:
«Չափազանց շատ մարդկանց համար միայնությունը ժամանակակից կյանքի տխուր իրականություն է: Ես ուզում եմ պայքարել այս խնդրի դեմ հանուն մեր հասարակության և մեզ բոլորիս, օգնել հաղթահարել միայնությունը տարեցներին, խնամակալներին, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, նրանց, ով չունի մեկին, ում հետ կարելի է խոսել, կիսել մտքերն ու փորձը»,- ասել է Թերեզա Մեյը: