«Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց և միայն ասաց. «Գարնանային այս գեղեցիկ օրով կուզեմ մի բան մաղթել մեզ, որ այս լուսավոր օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որով սկսվելու է քարոզարշավը»։
Նա նշեց՝ ցանկանում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կողմնորոշված ընտրություն կատարել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում։