«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Սերժ Սարգսյան. Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ

Սերժ Սարգսյան. Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ
29.12.2016 | 13:46

«Մինչև հիմա, որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել [Ղարաբաղի հարցի լուծման] այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը:


«Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ դիվանագետներին ուղղված շնորհավորական խոսքում անդրադառնալով անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներին, խնդիրներին ու մարտահրավերներին և վստահություն հայտնելով, որ դա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում: «Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ», - շարունակել է Սարգսյանը:


«Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա, որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք», - դիվանագետներին ուղղված ելույթում ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահեցնելով. «Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել»:


Նա հավելել է, որ բանակցությունների մանրամասների մասին հանրության տեղյակ չեն պահում առնվազն երկու պատճառով. «Դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և Բաքվում, և Վաշինգտոնում, և Մոսկվայում, և Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ»:


Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Էականը հետևյալն է. մենք 2007-ից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու»:

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ