Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում
21.09.2016 | 12:14

Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30 հազար օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվական այս ակցիային միացել և թերթերի օրինակները տարածվում են նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացած մյուս հասարակական կազմակերպությունները՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում», «Գեղարեգ» կրթամշակութային, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոններն ու նրանց կամավորները, ուսանողական խորհուրդները, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Մասնավորապես, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն թերթի օրինակները տարածում է Լոռու մարզում և այլն։ Դրանք մարդկանց են փոխանցվում տարբեր ֆլեշմոբերի միջոցով, մարդաշատ վայրերում, տոնական միջոցառումների ժամանակ։

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ