Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պատուհասներին մի՛ հովանավորեք

Պատուհասներին մի՛ հովանավորեք
17.09.2016 | 15:38

Այն, ինչ երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել Էջմիածնում, անկախ Հայաստանի ընտրական արատավոր գործընթացների արտացոլումն է։ Քաղաքապետի ընտրությունից մեկ օր առաջ մարդկանց ծեծում են ու կրակում միմյանց վրա։ Սա նախ և առաջ ամենաթողության, քրեական տարրերի առաջ մշտապես կանաչ լույս վառելու նշան է։

Որքան էլ տարօրինակ է, բայց սպասվում էր, որ Էջմիածնում նման զարգացումներ կլինեն, քանի որ այստեղի տերուտնօրեն գեներալ Մանվել Գրիգորյանը՝ սեփական որդուն նորից քաղաքապետ կարգելու համար պատրաստ է ամեն ինչի։ Իսկ այդ հոգևոր քաղաքի նույնքան անհոգի բդեշխի «սխրագործություններին» բոլորն են տեղյակ։ «Մեր դեմ խաղ չկա» գեներալական սկզբունքը արդեն քանի տարի է դամոկլյան սրի նման կախված է վաղարշապատցիների գլխին, ոչ մեկը չի համարձակվում նրանց սահմանված կանոններից շեղվել, իսկ «այլախոհների» ճակատագիրը մշտապես տխուր է լինում։ Մարդիկ կրակն են ընկել գեներալական զույգի (Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան) ձեռը, իսկ որ առավել ահավոր է, ոչ մեկը չի համարձակվում նրանց ասել, որ «աչքի վերևը հոնք կա»։


Վերադառնալով կատարվածին, նշենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կողմնակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ: Արթուր Թումանյանը ծեծվել է և «գանգուղեղային» տրավմայով հիվանդանոցում է։ Այս միջադեպը նախ և առաջ հերթական անգամ իշխանության համար պետք է դաս լինի, որ չհովանավորեն օրենքից իրենց վեր դասողներին, որովհետև այդ արտոնյալներն արդեն վաղուց պատուհաս են դարձել ժողովրդի գլխին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ