Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Բանակցային գործընթացը սառած է

Բանակցային գործընթացը սառած է
26.07.2016 | 09:11

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն՝ Խորենացի փողոցում հայտարարեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:

«Դա բացարձակապես չի ազդում տղաների ոգու վրա», - հավելեց նա: Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների ու իշխանության բանակցություններին՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամն ասաց, որ ամեն ինչ «սառած վիճակում է», ոչ մի փոփոխություն չկա: «Չնայած հայտարարվեց, որ կա նոր բանագնաց, այդ հայտարարությունից մինչև այս պահը ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, և այդ առումով ոչ մի փոփոխություն չկա: Ամեն ինչ սառած վիճակում է», - ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով, «Սասնա ծռեր» խմբի նպատակը, բացի քաղաքական պահանջների իրականացումից, նաև Ժիրայր Սեֆիլյանին տեղեկատվական մեկուսացումից դուրս բերելն է:

«Ժիրայր Սեֆիլյանը երևի թե միակ անձն է, որ ինչ-որ լուծումների առումով էական դեր կարող է ունենալ, բայց գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե, օրենքի ուժով իրավունք ունեն հանդիպել Սեֆիլյանին՝ պատգամավորները, նույնիսկ հարազատները, այդ իրավունքից զրկված են», - ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ խոսքը չի վերաբերում փաստաբաններին: Նրա խոսքով պետք է բազմապատկեն ճնշումները իշխանությունների վրա, որ Ժիրայր Սեֆիլյանին դուրս բերեն տեղեկատվական մեկուսացումից:

Դիտվել է՝ 1909

Մեկնաբանություններ