ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պապ Ֆրանցիսկոս. Սուրբ Էջմիածնում ինձ զգում եմ ինչպես տանը

Պապ Ֆրանցիսկոս. Սուրբ Էջմիածնում ինձ զգում եմ ինչպես տանը
25.06.2016 | 16:13

Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա են եղել Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ:

«Այսօր ուրախություն է մեր տանը և մեր հոգիներում, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել սիրեցյալ մեր եղբայրը, որի հանդեպ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովուրդը: Ձեր այցը մեր ժողովուրդը դիտարկում է որպես առիթ և հնարավորություն իր երախտագիտության զգացումներն արտահայտելու մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու և պետության նկատմամբ Ձեր ջերմ վերաբերմունքի համար: Մենք այս նվիրական սրբավայրում մեր աղոթքն ենք բարձացնում դեպի երկինք` հայցելով, որ Տերը Ձեզ քաջառողջ երկար տարիներ պարգևի` առաջնորդելու համար Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին, Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդների և հավատացյալների հետ իրականացնելու և արդյունավորելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը` ի սեր առավել բարօր ու խաղաղ աշխարհի ևմարդկության երջանկաբեր կյանքի», - ասել է Գարեգին երկրորդը:
Ֆրանցիսկոս Պապը եղբայրական սիրո և ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը:


Գարեգին երկրորդ Վեհափառի խոսքում կարևորելով միասնական աղոթքն ու խաղաղությունը` Հռոմի Սրբազան Քահանայապետը հավելել է, որ իբրև Եկեղեցիներ` կոչված են այդ խաղաղության քարոզիչները լինելու:


Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետին ընծայել է Սուրբ Պատարագի սկիհ, որի երկու կողմերում պատկերված են Վատիկանի Սուրբ Պետրոսի Տաճարն ու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, երկու Եկեղեցիների հիմնադիր սուրբ առաքյալները: Գարեգին երկրորդը Ֆրանցիսկոս Պապին նվիրել է նաև նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկեր և Ֆրանցիսկոս Պապի դիմապատկերի մանրաքանդակ: Իսկ Հռոմի Պապը Վեհափառ Հայրապետին նվիրել է Սուրբ Աստվածածնի խճանկար: Ֆրանցիսկոս Պապն արձանագրություն է թողել Վեհարանի Հիշողությունների մատյանում:


Հանդիպումից հետո երկու Հովվապետերն առանձնազրույց են ունեցել:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ