Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Իջևանում փլուզվել է ՀԷԿ-ի պատվարը

Իջևանում փլուզվել է ՀԷԿ-ի պատվարը
10.06.2016 | 12:05

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի (жалюзи) կողային պատվարը (50 սմ x մոտ 50 մ) և դիմային պատվարը (1 մ x մոտ 8 մ) փլուզվել է և «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ն (1969 թ. ծնված) աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը:


Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է: Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ:

Դիտվել է՝ 1825

Մեկնաբանություններ