Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Ռադիոյի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել Ռադիոյի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
07.05.2016 | 19:42

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ռադիոյի օրվա առթիվ Հայաստանի հանրային ռադիոյի բակում կազմակերպված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության ժամանակ պաշտոնապես բացվել է Հանրային ռադիոյի վերակառուցված պուրակը, որով էլ տրվել է Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Շնորհավորելով Ռադիոյի օրվա առթիվ՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ պուրակի ստեղծմանն աջակցելու համար, ընդգծելով, որ այն Երևանի կենտրոնի անբաժանելի մասը կդառնա:


Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը հյուրերի հետ միասին մասնակցել են նորկառույց պուրակում կազմակերպված ծառատունկին:
Հյուրերի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է նաև պուրակում տեղադրված խորհրդանշական ցայտաղբյուրը` նվիրված Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին:

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ