Երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնեց Արցախ` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու: Այս մասին շաբաթներ առաջ հայտարարել էր առաջին նախագահը: Մեր աղբյուրը հետաքրքիր դրվագ մտաբերեց այս առնչությամբ:
Ապրիլյան թեժ օրերին Բակո Սահակյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մշտական կապի մեջ է եղել՝ դիվանագիտական և ռազմական հարցեր քննարկելով: Ոմանք այդ ընթացքում «խանդով» նկատել են, որ Բակո Սահակյանն ամենից առաջ հաշվի է առնում հենց Տեր-Պետրոսյանի տեսակետը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ