Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էլիզաբեթ 2-րդ. Լույսը կհաղթի խավարին.

Էլիզաբեթ 2-րդ. Լույսը կհաղթի խավարին.
25.12.2015 | 23:06

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ամենամյա Սուրբծննդյան ճառով կդիմի իր հպատակներին: The Guardian-ը գրել է, որ թագուհու ելույթի մի մասը ժամանակից շուտ հրապարակել է Բուքինգհեմյան պալատը: Թագուհին ընդգծում է, որ «անցնող տարին, ցավոք, հարուստ էր ողբերգական իրադարձություններով, սակայն պետք է հավատալ, որ լույսը կհաղթի խավարին»։ «Սուրբ ծնունդն այն ժամանակաշրջանն է, երբ աստվածային լույսը մխրճվում է խավարի մեջ, և խավարն ի զորու չէ հաղթել դրան»,- նշվում է տոնական ուղերձում: Էլիզաբեթ 2-րդը 63-րդ Սուրբծննդյան ճառն է արտաբերելու։

Դիտվել է՝ 1297

Մեկնաբանություններ