Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

«ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը

«ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը
07.12.2015 | 12:27

«ՈՉ»-ի համատեղ շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Վերջիններս նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երեւանում։ Ընդ որում՝ Երեւանի յուրաքանչյուր տեղամասի «լրացուցիչ ցուցակում» հայտնվել են հենց որոշակի մեկ գյուղական համայնքի տասնյակ ընտրողներ։ Սա նշանակում է, որ գործ ունենք ընտրակեղծիքի նախապես մտածված հնարքի հետ։ Եւ հատկանշականն այն է, որ այս պահի դրությամբ, «լրացուցիչ ցուցակներով» քվեարկությանը մասնակիցների ակտիվությունը մի քանի անգամ գերազանցում է սովորական ցուցակներով քվեարկողների ակտիվությանը։ Ակնհայտորեն որպես ընտրակեղծիքի մեխանիզմ մտահղացված այս մեքենայության վրա ենք հրավիրում հանրապետության Ոստիկանության, Կենրոնական ընտրական հանձնաժողովի եւ Դատախազության ուշադրությունը։ Այս ապօրինության համար պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին ոստիկանության վրա, որը կազմել է այս ցուցակները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ դատախազության վրա, որոնք համապատասխան հսկողություն չեն իրականացրել։

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ