ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է անում համակարգել դիրքորոշումները միջազգային հարթակներում

Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ-ում կոչ է անում համակարգել դիրքորոշումները միջազգային հարթակներում
26.11.2015 | 21:05

ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և 8-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստում «ՀՀ առաջնայնությունները ՀԱՊԿ-ի նախագահությունում» թեմայով ելույթում Շարմազանովը հայտարարել է. «Մենք կշարունակենք գործադրել ջանքեր՝ գլոբալ խնդիրների և մարտահրավերների հակազդեցության համար լուծումներ գտնելու ուղղությամբ: Խորհրդարանական վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է կազմակերպությունների անդամ պետությունների համակարգված ջանքերի ապահովման խթանումը փոփոխվող իրողությունների պայմաններում հավաքական անվտանգության համակարգերի ձևավորման և զարգացման համար: Կցանկանայի նշել, որ միջազգային խորհրդարանական հարթակներում մեր պատվիրակությունների մասնակցության դեպքում մենք՝ որպես գործընկերներ, պետք է ցուցաբերենք միասնական և համակարգված դիրքորոշում այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների դաշնակիցների շահերից»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ-ի գործնական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` ի շահ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության համատեղ հակազդեցության:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտությունը, որպես գործնական քայլ՝ առաջարկելով 2016-ին Հայաստանում անցկացնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողով: Նա առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում, առաջարկն ընդունվել է:

Դիտվել է՝ 799

Մեկնաբանություններ