Ֆրանսիայի հարավում գծից դուրս է եկել ճեպընթաց փորձնական գնացքը, վթարից զոհվել են հինգ մարդ, 60-ը տուժել են՝ հաղորդել է Le Parisien-ը: Վագոններն ընկել են Մառն-Հռենոսի ջրանցքը՝ Ստրասբուրգի մերձակայքում: Ֆրանսիայի իշխանությունները հերքում են ահաբեկչությունների և գնացքի վթարի կապը: Le Monde-ը գրում է, որ գնացքը կարող էր գծերից դուրս գալ արագության գերազանցման պատճառով: