ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն

Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն
15.11.2015 | 01:19

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում ահաբեկչական գործողություններին. «Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915 թ. հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները: 100 տարի է անցել, բայց մեր երախտագիտության զգացողությունը փոքր-ինչ անգամ չի նվազել:
Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք:
Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին:
Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում: Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցության: Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը և հոգիները»:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ