ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ԵԽԽՎ զեկույցը և նման ցանկացած այլ գործողություն միայն վնասում են համանախագահների աշխատանքին

ԵԽԽՎ զեկույցը և նման ցանկացած այլ գործողություն միայն վնասում են համանախագահների աշխատանքին
09.11.2015 | 21:09

ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած հակահայ զեկույցը Ադրբեջանի փորձն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը տեղափոխել այլ ձևաչափ՝ Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Արտգործնախարարն ասաց, որ միակ ձևաչափը, որը ունի միջազգային հանրության մանդատը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը զբաղվում է ԼՂ հակամարտության հանգուցալուծմամբ: «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում միանշանակ համընկնում է Մինսկի խմբի նախագահների դիրքորոշմանը, որ ոչ մի ուրիշ կառույց չպետք է քայլ ձեռնարկի, որը կխանգարի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը: Այս իմաստով՝ փորձերը այլ ձևաչափեր փոխանցելու հարցը, ոչ մի կոնֆլիկտ չեն լուծում: Գոյություն ունի հաստատված մանդատ, որը տրված է Մինսկի խմբին, և մենք պետք է նրանց հետ համատեղ աշխատենք, որ գտնենք խաղաղ հանգուցալուծում»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարն ասաց, թե միանգամայն ակնհայտ է, որ Ռոբերտ ՈՒոլտերը, որ գտնվել է բրիտանական խորհրդարանի՝ Ադրբեջանի բարեկամների խմբում, ըստ բրիտանական մամուլի հրապարակումների, ֆինանսավորվում է Բաքվի, ադրբեջանական հիմնադրամների կողմից, չի կարող լինել անաչառ: «Տարօրինակ է, որ բրիտանական մանդատը կորցնելուց առաջ, նա որոշեց արագ թխել փաստաթուղթը. ամսի 4-ին՝ մեկ տարի իր մանդատը կորցնելուց առաջ, որպես զեկուցող թխեց։ Չեմ ուզում մեկնաբանել, չեմ կարծում, որ արժանի է մեկնաբանվելու: Չնայած կուզեի հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր կերպ է մեկնաբանում ԵԽԽՎ զեկույցները: Նախավերջին փաստաթուղթը կոչվեց թղթի պատառ, իսլամատյաց փաստաթուղթ, իսկ այս մեկը ներկայացվում է ՄԱԿ-ի ընդունած զեկույցին հավասար»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ ասաց, թե Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում ունեն, որ կարգավորման մեջ գործնական, համբերատար, հետևողական բանակցությունների փոխարեն թեման փորձ է արվում հանել զանազան միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում ԼՂ հակամարտության կարգավորմամբ: «Ամեն դեպքում նման գործառույթ նրանք չունեն: Մինսկի խմբի համանախագահները աշխատում են կողմերի համաձայնությունների հիման վրա, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Եռյակը լիազոր կոլեկտիվ միջնորդ է, ցանկացած արմատական գործողություն միայն վնասում է գործին, համանախագահների աշխատանքին, որոնք ոչ միշտ հրապարակայնորեն, բայց ակտիվ են, և մենք պարբերաբար կոնտակտի մեջ ենք»,- շեշտեց Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ