Այսօր հազարավոր իսրայելցիներ հարգանքի տուրք մատուցեցին Իսրայելի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակին, որ սպանվել էր 20 տարի առաջ նոյեմբերի 4-ին Թել Ավիվում։ Սգո արարողությանը մասնակցում էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Ռաբինին սպանեց մի հրեա ծայրահեղական, որ դեմ էր պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու դիմաց տարածքային զիջումների՝ վարչապետի գաղափարին: