Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացումը: Առևտրատնտեսական կապերի զարգացման առումով, կողմերն անհրաժեշտ են համարել միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը, որը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների աճին: