ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն»

«Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն»
27.10.2015 | 23:05

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու անհրաժեշտությանը: Նա հիշեցրել է տասնվեց տարի առաջ խորհրդարանում այս օրը սպանված ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ «Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը: Գալիս է պահ՝ ինքդ քեզնից հոգնում ես, հեռանալ ես ուզում: Նշանակում է՝ մեջդ այլևս էներգիա չկա: Տղամարդ եմ ասել, որ այդ պահին դիմանա: Էնքան ընկերներ ունենք, որ դրսում դարձել են քննադատ: Է, մնային, աշխատեին, վարչապետ էին, պաշտպանության նախարար էին, անվտանգության գլխավոր խորհրդական էին, ինչ ասես՝ էին, մնային, չխռովեին, չհեռանային: Գիտես՝ խռովելու ինչքան պահեր եմ ապրել, որ կարող էի հերոս-հերոս դուրս գալ, համարյա թե Արշակ Սադոյանի պես ման գալ: Մենք ուրիշ ելք չունեինք: Մնացել եմ: Մնում եմ: Աշխատելու եմ: Աշխատելու եմ, ստիպելու եմ, որ աշխատեն: Կտեսնես, որ էս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում»: Մարգարիտ Եսայանը կարծում է, որ «այս խոսքերը ամեն օր է պետք հիշել՝ առաջ գնալու համար: ՈՒ հենց առաջ գնալու համար սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ ենք, երկիրը տանում ենք համակարգային փոփոխությունների: Կարևոր քայլ ենք իրականացնելու ու բոլորիս համատեղ որոշմամբ է դա լինելու, որովհետև հասարակությունը ինքը պիտի իր շարժման ուղեգիծը գծի: Երկրի գլխավոր օրենքը երկրի զարգացման նոր տեսլական է ուրվագծում, և շատ կարևոր է, որ քաղաքացին հասկանա, թե ինչի՞ համար, ի՞նչ նպատակով և ի՞նչ հեռանկարի համար: ՈՒրեմն՝ ինչո՞ւ է կարևոր «այո»-ն:
Արդեն ասել եմ՝ որովհետև «Ա»-ն այբուբենի առաջին տառն է և միշտ ճիշտ է:
Այո և միմիայն այո, որովհետև արդեն հասել է ժամանակը, երբ կարող ենք «այո» ասել, որովհետև մեր պետությունը հանձնել է իր հասունության քննությունը ու կարող է իրեն թույլ տալ պետականության ամրապնդման հաջորդ աստիճանին բարձրանալ:
Իրեն հարգող յուրաքանչյուր երկիր ու պետություն պետք է ամբիցիաներ ունենա, բայց՝ իրատեսական, որ հնարավոր լինի իրագործել, իսկ պետական կառավարման մոդելի փոփոխությունը ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ է, եթե ուզում ենք համակարգային փոփոխություն՝ առանց հեղափոխության:
Իշխանության ապակենտրոնացումը զսպումների ու հակակշիռների լավագույն մեխանիզմն է, որ անխափան է դարձնում ժողովրդավարության ժամացույցը: Մարդը իր խնդիրներով ու այդ խնդիրների լուծումներով, ոչ թե իշխանությունը՝ սա է այս Սահմանադրության առանցքը:
Եվ ի վերջո՝ փոփոխությունները միշտ ավելի լավ են, քան լճացումը»:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ