Ռուս երգիչներ Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը և Ալլա Պերֆիլովան, որը հանդես է գալիս Վալերիա կեղծանունով, ներառված են Լատվիայի Հանրապետության սև ցուցակում. նրանց արգելված է մեկնել այդ երկիր՝ Ղրիմի և ՈՒկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը պաշտպանելու պատճառով:
Լատվիական ռադիոյին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը պարզաբանել է, որ եթե սև ցուցակում հայտնված գործիչները գտնվում են արդեն Լատվիայում, ապա նրանք պետք է լքեն երկրի տարածքը:
Այս տարվա մարտին Գազմանովը, Կոբզոնը և Վալերիան իրենց ստորագրությունն էին դրել «ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում Պուտինի դիրքորոշմանն աջակցող» նամակի ներքո: