Բուենոս Այրեսում անհայտ մարդիկ այլանդակել են Արգենտինայի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը՝ կտրելով նրա ցուցամատները: Արձանը գտնվում է հայտնի Ռեկոլետա թաղամասում, ուր Մեսսի արձանի հարևանությամբ տեղադրված են նաև Արգենտինայի և համաշխարհային ֆուտբոլի ևս երկու լեգենդների ՝ Դիեգո Մարադոնայի և Գաբրիել Բատիստուտայի արձանները: Վերջիններիս նույնպես վնաս է հասցվել:
Մեսսին պատկերված է եղել երկու ցուցամատները վեր բարձրացրած, ինչպես նա անում է գոլ խփելուց հետո: Բոլոր արձանները տեղադրվել էին աշխարհի առաջնության մեկնարկից մեկ շաբաթ առաջ: Արձանները վերականգնվում են: