Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Twitter սոցիալական ցանցն արգելափակելու կառավարության որոշումը։ Սահմանադրական դատարանի վճռում ամրագրվել է, որ սոցցանցի արգելափակումը քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում է, որը պետք է անհապաղ վերացվի։
Թուրքիայում Twitter-ի աշխատանքը սահմանափակված է մարտից, երբ ցանցը դարձել էր բողոքի ակցիաների կազմակերպման ու հաղորդակցության կարևորագույն միջոց։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ կարող են արգելափակել նաև Facebook-ն ու YouTube-ը։