Լեհ թատերական ռեժիսոր Քրիստիան Լյուպան հրաժարվել է այս շաբաթ Ռուսաստան կատարելիք ստեղծագործական այցից` ի նշան բողոքի Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման դեմ: Մարտի 6-10-ը Քրիստիան Լյուպան պետք է լիներ Մոսկվայում և Պետերբուրգում:
Ավելի վաղ Նոր Ռիգայի թատրոնը չեղյալ է հայտարարել բոլոր ռուսական հյուրախաղերը և հրաժարվել է մասնակցել Պետերբուրգում և Օմսկում կայանալիք թատերական փառատոններին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալվիս Հերմանիսը հրաժարվել է Մեծ թատրոնի բեմադրությունից: