Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջերս Երևանում գործող և աղմուկ հանած «Գրիբոյեդով» ակումբի ստեղծումը ռուսական իշխանությունների կողմից նպատակ է ունեցել նոր քաղաքականություն իրականացնելու Հայաստանում: Բանն այն է, որ Ռուսաստանն այլևս հույսը կտրել է, որ կացնային, կոշտ մեթոդներով կարող է Հայաստանում իր իշխանությունը պարտադրել և հասնել շոշափելի արդյունքների, այդ պատճառով էլ փորձում է ստեղծել նմանատիպ ակումբներ, որոնց միջոցով կարող է իրականացնել ավելի «փափուկ» և արդյունավետ քաղաքականություն: